ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Առաջադրանք՝

Նախագծի շրջանակում աշխատում է ՝Արամե Սիմոնյան։

Հոդված 60. Սեփականության իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու եւ տնօրինելու իրավունք:

2. Ժառանգելու իրավունքը երաշխավորվում է:

3. Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:

4. Ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:

5. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում եւ կարգով` միայն նախնական եւ համարժեք փոխհատուցմամբ:

6. Հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

7. Մտավոր սեփականությունը պաշտպանվում է օրենքով:

8. Յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել oրենքին համապատասխան uահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:

Uեփականության իրավունքը uուբյեկտիoրենքով և այլ իրավական ակտերով ճաանաչված ու պահպանվող իրավունքն է իր հայեցողությամբ
տիրապետելու, oգտագործելու և տնoրինելու իրեն պատկանող գույքը:

ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի
Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են
սեփականության բոլոր ձևերը:
Ընդերքը և ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են:
ՀՀ Սահմանադրության 11-րդ հոդվածի համաձայն Հայաստանի
Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական
շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր
սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ
տնտեսական մրցակցության վրա …:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն սեփականության իրավունքը սուբյեկտի օրենքով և այլ իրավական
ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն էիր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն
Տիրապետման իրավունքը գույքը փաստացի տիրապետելու իրավաբանորեն
ապահովված հնարավորությունն է:
Օգտագործման իրավունքը գույքից դրա օգտակար բնական հատկություննե
րը քաղելու, ինչպես նաև դրանից օգուտ ստանալու իրավաբանորեն ապահո
վված հնարավորությունն է: Օգուտը կարող է լինել եկամտի, պտուղների,
աճի, ծնաճի և այլ ձևերով:
Տնօրինման իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն
ապահովված հնարավորությունն է: Սեփականատերն իրավունք ունի իրեն
պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին
չհակասող և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը
չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում` իր գույքը որպես
սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել
նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման և
տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ
եղանակով:

ՀՀ-ում սեփականության իրավունքի կարգավորման հիմքերն ամրագրված են ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածով, որի 1-ին մասը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

Հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի (ՀՀ Սահմ․ 60-րդ հոդվածի 6-րդ մաս):

Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք չեն կարող հողի նկատմամբ ունենալ սեփականության իրավունք: Նրանք կարող են լինել միայն հողի օգտագործողներ:

Բացառություն են կազմում միայն ՀՀ-ում կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձինք (ՀՀ հողային օրենսգրքի 4-րդ հոդվածի 3-րդ մաս):

Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար հողի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու արգելքը բացարձակ չէ, քանի որ օրենսդրությամբ սահմանվում են վերոնշյալ կարգավորումներից բացառություններ (ՀՀ հողային օրենսգրքի 4-րդ հոդվածի 3.1-րդ մաս և 64-րդ հոդվածի 8-րդ մաս):

Տնամերձ, այգեգործական, ինչպեu նաև անհատական բնակելի տան կառուցման և uպաuարկման, հաuարակական և արտադրական oբյեկտների կառուցման և uպաuարկման, բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման և uպաuարկման համար հողամաuերի վրա օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումը չի տարածվում:

Օտարերկրյա իրավաբանական անձանց կոմից հողի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու առումով ՀՀ օրենսդրությունը որևէ սահմանափակում չի նախատեսում։

ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածը սահմանում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի ցանկը (պատմական և մշակութային արժեքների օբյեկտներ, բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողեր, հատուկ նշանակության հողեր և այլն), որոնց նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու արգելքը տարածվում է ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների և իրավաբանական անձանց վրա:

ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների կողմից սեփականության իրավունք ձեռք բերելու առումով սահմանափակում առկա է միայն հողի նկատմամբ, հետևաբար այլ անշարժ գույքերի դեպքում որևէ արգելք նախատեսված չէ:

Գրականություն ՝

Սեփականության իրավունք

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Оставьте комментарий