Ճամփորդություն

Մենք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրով այցելել էինք «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան և Եզդիական Զիարատ տաճար։ Առաջինը այցելեցինք Մեծամոր թանգարան։

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը բացվել է 1968թ.: Ամրոց-բնակատեղին գտնվում է Երևանից 35 կմ  հարավ-արևմուտք, Տարոնիկ գյուղին մոտ, Մեծամոր գետի ափին: 1965 թվականից սկսած Մեծամորում պարբերաբար պեղումներ են կատարվում: Պեղված մշակութային շերտերը բրոնզի և երկաթի պարբերաշրջաններին են պատկանում:Այստեղ ցուցադրված են հուշարձանից պեղված 27 000-ից ավել առարկաներ: Առաջին հարկում ցուցադրվում են ամրոցում և դամբարանադաշտում հայտնաբերված նյութերը, որոնք վերաբերում են վաղ բրոնզից մինչև ուշ միջնադարին: Երկրորդ հարկում ներկայացված են հնագույն Մեծամորի արհեստներն ու ծեսերը: Նկուղային հարկում գտնվում է հատուկ զետեղարանը, ուր ներկայացված են Վանի թագավորության շրջանի ոսկե, արծաթե, սաթե, կիսաթանկարժեք քարերից, մածուկից պատրաստված եզակի մշակութային արժեքներ:

Հաջորդ վայրը Մենք այցելեցինք «Եզդիական Զիարատ տաճար»

Այսպիսով՝ եզդիների կրոնական ընկալումներում Լալիշը հանդես է գալիս որպես «աշխարհի կենտրոն»: Բացի գլխավոր տաճարից՝ եզդիների համար սրբավայր և ուխտատեղի են համարվում սրբերի շիրիմները, մատուռները և եզդիականության բնօրրանում ու դրանից դուրս գտնվող եզդի հոգևորականների տները, Հյուսիսային Իրաքում մի շարք եզդի սրբերի շիրիմների վրա կառուցած մատուռները, որոնց վերագրում են տարբեր հիվանդություններ բուժելու զորություն: Եզդիների կրոնում ընդունված չի եղել Լալիշից դուրս սրբավայրեր ու տաճարներ կառուցելը. երկար ժամանակ եզդիականության բնօրրանից դուրս սրբատեղիներ չեն ստեղծվել: Վերջին տասնամյակների ընթացքում, սակայն, այդ սովորույթը վերափոխվում է: Օրինակ, ոչ վաղ անցյալում Հայաստանում, Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում, կառուցվեց եզդիական Զիարատ  տաճար: Դրա բացմանը 2019 թ.-ին սեպտեմբերի 29-ին ներկա էր նաև եզդիների հոգևոր առաջնորդ Միր Թահսին Բեգը, որն այդ օրը հռչակեց դեպի Զիարատ ուխտագնացության օր:

1 Comments

Оставьте комментарий